Ոստիկանության ծառայողներն, այսօր` փետրվարի 21-ին, Տերյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 12.9 գրամ դեղնականաչավուն զանգված:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է եւ պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























