Թեհրանի երկնքում խոցվել է MQ-9 անօդաչու թռչող սարք, հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
«Մի քանի րոպե առաջ Թեհրանի նահանգի Մալարդի երկնքում MQ-9 անօդաչու թռչող սարք է խոցվել ԻՀՊԿ-ի նորագույն աէրոտիեզերական համակարգի կրակից, որը գործում է երկրի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի շրջանակում»,- ալիքը մեջբերել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը։


























