Երեւան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ի, փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Լենդ Ռովեր»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























