Իսրայելը շարունակում է հարվածել Իրանին՝ չնայած հայտարարված հրադադարին, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով զինվորական պաշտոնյային։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտնել էին Իրանից հրթիռների արձակման մասին։
«ԻՊՈւ-ն վերջերս հայտնաբերել է Իրանից Իսրայել պետության տարածք արձակված հրթիռներ։ Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են դրանք որսալու ուղղությամբ», - հայտնել է Իսրայելի բանակը իր Telegram ալիքում։
ԻՊՈւ-ի այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունից հետո։
Այնուամենայնիվ, ԻՊՈւ-ի հայտարարության մեջ որևէ մեղադրանք չի հնչել համաձայնագրի խախտման վերաբերյալ։


























