Պարսից ծոցի երկրների դեմ իրականացվող հարձակումները դեռ շարունակվում են։ Հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Բահրեյնի իշխանությունների հաղորդմամբ՝ քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է մարել իրանական հարձակումների թիրախում հայտնված օբյեկտում բռնկված հրդեհը։

Գիշերվա ընթացքում բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել Կատարի վրա, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորս մարդ էլ վիրավորվել է ինքնաթիռը խոցելու ժամանակ առաջացած բեկորների ընկնելու հետևանքով:

Հարձակումներ են գրանցվել նաև Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Սաուդյան Արաբիան հայտարարել է հինգ բալիստիկ հրթիռ որսալու մասին։ Իսկ Աբու Դաբիի վարչակազմի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում իրենց ուժերն արձագանքել են «Հաբշան» գազի հանքավայրում բռնկված հրդեհին։

Աբու Դաբիի վարչակազմը չի հստակեցրել հրդեհի առաջացման պատճառը։ Դրանից քիչ առաջ ԱՄԷ-ում տագնապի ազդանշաններ են հնչել։