Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ իր երկիրը «հաղթանակ է տարել» Մերձավոր Արևելքի պատերազմում։

«ԱՄԷ-ն հաղթանակ տարավ մի պատերազմում, որից մենք անկեղծորեն փորձում էինք խուսափել։ Մենք հաղթեցինք հզոր ազգային պաշտպանության շնորհիվ, որը պաշտպանեց մեր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը և փրկեց մեր ձեռքբերումները դավադիր ագրեսիայից։ Այսօր մենք առաջ ենք շարժվում՝ տարածաշրջանային բարդ իրավիճակը կառավարելու համար ունենալով ազդեցության ավելի արդյունավետ լծակներ, ավելի խորը պատկերացումներ և ապագայի վրա ազդելու ու այն կերտելու ավելի մեծ հնարավորություններ։ Մեր ուժը, կայունությունն ու տոկունությունն ամրապնդել են ԱՄԷ-ի վերածննդի մոդելը», - X սոցիալական ցանցում գրել է Գարգաշը։

Այս գիշեր ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին: Հակամարտող կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ ուրբաթ օրը (ապրիլի 10-ին):