ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը մեկնաբանել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

«Ուրախ եմ, որ Թրամփը նահանջել է և հուսահատորեն ելք է փնտրում իր անհեթեթ պարծենկոտությունից ազատվելու համար», — X-ի իր էջում գրել է Շումերը։

Ավելի վաղ դեմոկրատ սենատորը խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահին Իրանի հասցեին հնչեցրած «ամբողջական քաղաքակրթության կործանման» մասին հայտարարության համար՝ նրան անվանելով «ծայրաստիճան հիվանդ մարդ»։