Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) և Comex բորսայի տվյալների համաձայն՝ թանկարժեք մետաղների՝ պլատինի, պալադիումի, ոսկու և արծաթի ֆյուչերսների արժեքն աճել է մինչև 7%-ով։ Ինչպես հաղորդում է TASS-ը, գների բարձրացումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարության ֆոնին։

Երևանի ժամանակով 09:20-ի դրությամբ NYMEX բորսայում պալադիումի հունիսյան ֆյուչերսի գինը մեկ տրոյական ունցիայի համար կազմել է 1 543 դոլար (+5,93%), իսկ պլատինի հուլիսյան ֆյուչերսն աճել է 4,76%-ով՝ հասնելով 2 040,7 դոլարի։

Միևնույն ժամանակ, Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսի արժեքը կազմել է 4 838,5 դոլար (+3,28%), իսկ արծաթի մայիսյան ֆյուչերսի մեկ տրոյական ունցիան վաճառվել է 76,84 դոլարով (+6,74%):