Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարը։

Գերատեսչությունն ընդգծել է տեղերում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը։

«Կայուն խաղաղության ճանապարհը հնարավոր է հարթել միայն երկխոսության, դիվանագիտության և փոխադարձ վստահության միջոցով։ Մենք կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ Իսլամաբադում կայանալիք բանակցությունների հաջող ավարտն ապահովելու համար։ Շնորհավորում ենք եղբայրական Պակիստանին՝ այս ողջ գործընթացում ունեցած դերակատարման համար, և հույս հայտնում, որ խաղաղությանը նպաստող բոլոր նախաձեռնությունները շարունակական կլինեն», — ասված է Անկարայի հայտարարության մեջ։