Չինաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
«Չինաստանը ողջունում է հրադադարի վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը», — չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ աջակցություն հայտնելով այնպիսի երկրների միջնորդական ջանքերին, ինչպիսին Պակիստանն է:


























