Ստամբուլի ոստիկանությունը Բայրամփաշա թաղամասի մի շարք ռեստորաններում եւ խանութներում իրականացրած գործողությունների արդյունքում հայտնաբերել է 300 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կողմից բռնագրաված կեղծ ալկոհոլային խմիչքի մեջ է եղել նաեւ նախորդ տարի Բոդրումում 4 ռուս զբոսաշրջիկներին մահվան հասցրած խմիչքի օրինակներից։
Հիշեցնենք, որ ավելի քան 20 ռուսաստանցիներից բաղկացած խումբը թունավորվել էր կեղծված ալկոհոլային խմիչքից զբոսանավային շրջագայության ժամանակ` 2011-ի մայիսին: Տուժածներից 4-ը մահացել են Թուրքիայի հիվանդանոցներում, իսկ 5-րդը` մոսկովյան կլինիկայում:




























