Քուվեյթի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Սաուդ Աբդուլազիզ ալ-Օթայբին հայտնել է, որ Գրինվիչի ժամանակով ժամը 05:00-ից սկսած Քուվեյթի ՀՕՊ միջոցներն իրանական 28 ԱԹՍ են խոցել: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Ալ-Օթայբին պատմել է, որ դա եղել է «իրանական թշնամական հանցավոր հարձակումների ինտենսիվ ալիք», որի ընթացքում «մեծ քանակությամբ թշնամական անօդաչու թռչող սարքեր են խոցվել»։

Նա նաև հավելել է, որ դրանցից մի քանիսը թիրախավորել են «երկրի հարավում գտնվող կենսական նշանակության նավթային օբյեկտներն ու էլեկտրակայանները, ինչը զգալի նյութական վնաս է հասցրել նավթային ենթակառուցվածքներին, էլեկտրակայաններին և ջրի աղազատման կայանքներին»։