Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, մեր կարծիքով, շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն է ապրել։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
«Ուրանի հարստացում չի լինելու, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորեն և կհեռացնեն ողջ միջուկային «փոշին», որը գտնվում է խորը գետնի տակ (B-2 ռմբակոծիչներ)։ Ներկայում և անցյալում այս տարածքի նկատմամբ շատ մանրակրկիտ արբանյակային հսկողություն (Տիեզերական ուժեր) է իրականացվել։ Հարձակման պահից ի վեր ոչինչ չի փոփոխվել։ Մենք բանակցություններ ենք վարում և վարելու ենք Իրանի հետ սակագների ու պատժամիջոցների մեղմացման շուրջ։ 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- նշել է Թրամփը։
Քիչ անց ԱՄՆ նախագահը նոր գրառում է հրապարակել, որում հայտարարել է, որ «Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես 50% մաքսատուրքի կենթարկվի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին վաճառվող բոլոր ապրանքների համար։ Բացառություններ չեն լինի»։


























