Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, ինչպես առաջին օրը, այնպես էլ հիմա գտնվում են բարձրագույն պատրաստվածության վիճակում։ «Հրեա-արաբա-ամերիկյան ճակատի» կողմից ցանկացած սխալ հաշվարկի կամ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում կտրվի վճռական ու զսպող պատասխան։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, փոխանցում է Pars Today-ը։
«Համաշխարհային ուժի նոր ճարտարապետության և բազմաբևեռ կարգին անցնելու փուլում Իրանն արդեն սոսկ երկիր չէ, այլ իսլամական ուժի բևեռացված կենտրոն», - հավելել է Վելայաթին։
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը, Պակիստանի միջնորդությամբ, համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որին միացել էր նաև Իսրայելը։


























