Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրվա արարողությունը, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Գործակալության տեղեկություններով՝ արարողությանը ներկա են եղել Մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարը և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրում փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից հասցված հարվածի հետևանքով։