Սաուդյան Արաբիան եւ Իրաքը 20-ամյա ընդմիջումից հետո վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները:
Սաուդյան Արաբիան 20 տարվա մեջ առաջին անգամ Բաղդադում դեսպան է նշանակել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարիին:
Ավելի վաղ արաբական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ թագավորության իշխանությունները իրաքցի դիվանագետներին հայտնել են, որ պատրաստ են Հորդանանում իրենց դեսպան Ֆահադ ազ Զեյդ Աբդելմոհսենին համատեղության կարգով նշանակել Իրաքում արաբական պետության դեսպան:
Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները խզվել էին 1990թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ Սադամ Հուսեյնը որոշել էր ներխուժել Քուվեյթի տարածք:




























