ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Պետքարտուղարության նախկին աշխատակից Նեդ Փրայսը, X սոցիալական հարթակում մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը, գրել է, որ Միացյալ Նահանգները «հսկայական քանակությամբ արյուն, գումար և հեղինակություն է ծախսել», ինչի արդյունքում Իրանը ռազմավարական առումով ավելի է հզորացել։
«Պատերազմը, ըստ ամենայնի, ավարտվում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության հաստատմամբ և իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկմամբ։ Եթե սա դառնա նոր իրողություն, ապա ստացվում է, որ մենք հսկայական արյուն, միջոցներ ու հեղինակություն ենք վատնել միայն նրա համար, որ իրանական վարչակարգը ռազմավարական առանցքային ուղղություններով ավելի հզոր դառնա»,- նշել է Փրայսը։


























