Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին հակամարտությունը սահուն կերպով տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր, որտեղ աշխարհի տարբեր երկրներում Իրանի դեսպանատները, զինվելով մեմերով ու սարկազմով, «ահեղ հարձակում» են գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա։
Այսպիսով, օրինակ, Թաիլանդում Իրանի դեսպանատունն ապրիլի 3-ին հրապարակել է Լեգոյի ոճով մի մեմ, որտեղ պատկերված են իրանցի զինվորների մարդուկներ, որոնք վազում են խոցված կործանիչի օդաչուի հետևից։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իրանի դեսպանատունն ապրիլի 5-ին X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ մեմ է հրապարակել՝ փակված Հորմուզի նեղուցի թեմայով։
Զիմբաբվեում Իրանի դեսպանատունն ապրիլի 6-ին սարկազմով է արձագանքել Հորմուզի նեղուցը վերաբացելու մասին Թրամփի սպառնալիքին՝ հայտարարելով, թե «բանալիները կորել են»։
Բուլղարիայում Իրանի դեսպանատունն արդեն այսօր՝ ապրիլի 8-ին, հրապարակել է մեմեր, որոնցում պատկերված է Հորմուզի նեղուցից դուրս եկող մի ձեռք, որը խեղդում է ԱՄՆ նախագահին։


























