Իրանի զինված ուժերը չեն վստահում ԱՄՆ-ին և Իսրայելին, նրանք շարունակում են հետևել Մերձավոր Արևելքում նրանց բոլոր գործողություններին ու տեղաշարժերին և ագրեսիայի կրկնության դեպքում է՛լ ավելի վճռական ու խիստ ձևով կգործեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը:

«Չվստահելով ամերիկյան և սիոնիստական հակառակորդներին՝ մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում նրանց բոլոր գործողություններին և նոր սխալի դեպքում նրանց դեմ կգործենք է՛լ ավելի վճռական ու մահաբեր ձևով, քան նախկինում»,- հայտարարությունից հատված է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը: