Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Երկրի ղեկավարը շնորհավորել է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի կապակցությամբ։
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին շնորհավորանքների և Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ։





























