Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է` իր պարտականություններով եւ իրավունքներով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` փետրվարի 21-ին կայացած Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երեւան-Կիեւ-Քիշնեւ հեռուստակամուրջի ընթացքում:
Նիկոլայ Բորդյուժան նկատել է, թե կոնկրետ ղարաբաղյան հակամարտության վերավերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը հետեւյալն է, կազմակերպությունը չի միջամտում` հետեւոլվ իրավիճակին: «Կան համապատասխան մեխանիզմներ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, որ զբաղվում է հակամարտության կարգավորման միջնորդական գործունեությամբ»,- հիշեցրել է Բորդյուժան` նշելով նաեւ ռուսաստանի ակտիվ նախաձեռնողական դիրքորոշումը բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու գործում:
Նրա խոսքով, առկա մեխանիզմները աշխատում են եւ այլ կազմակերպությունների միջամտության կարիքը չկա: «Կան մեխանիզմներ այդ բարդ հակամարտության կարգավորման համար»,- արձանագրել է Բորդյուժան:
Հարցին, թե ինչ է ձեռնարկելու ՀԱՊԿ-ն հակամարտությունների խորացման դեպքում, գլխավոր քարտուղարը նկատել է, թե ամեն ինչ կախված է իրավիճակի կոնկրետ արգացումներին: Նա նշել է, թե ՀԱՊԿ-ն տիրապետում է ոչ միա ուժային պոտենցիալի, այլեւ քաղաքական, խաղաղարար պոտենցիալի: «Բայց Հայաստանը կստանա ողջ անհրաժեշտ օգնությունը որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- ասել է նա:



























