Իրանի ներկայացրած 10 կետանոց խաղաղության ծրագիրը տարբերվում է այն փաստաթղթից, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անվանել է «բանակցությունների աշխատանքային հիմք»։ Դրա մասին գրել է The New York Times պարբերականը՝ վկակայոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Պաշտոնյան հրաժարվել է մանրամասն մեկնաբանել տաբերությունները, սակայն նշել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, ինչպես սպասվում է, կպարզաբանի իրավիճակը 13:00-ին անցկացվելիք ճեպազրույցի ժամանակ։



























