Իրանական իշխանությունները պնդում են, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններին իրենց մասնակցությունը պետք է պայմանավորված լինի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմամբ, չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Ըստ խնդրին ծանոթ անձանց՝ Իրանը տարածաշրջանի միջնորդներին հայտնել է, որ Լիբանանում հրադադարը Իսլամաբադում ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունների պայման է։ Իրանական կողմը զգուշացրել է նաև, որ կարող է չեղարկել Հորմուզի նեղուցը վերաբացելու իր որոշումը»,- գրում է The Wall Street Journal-ը։
Միևնույն ժամանակ, Իրանը վստահեցրել է, որ կշարունակի հարձակվել տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Իսրայելի վրա, եթե վերջինս շարունակի հարվածներ հասցնել Լիբանանին և Իրանին։
Միևնույն ժամանակ, չորեքշաբթի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու համար։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Շարիֆի հայտարարությունը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելու ուշ հայտարարել է, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածներն Իրանի հետ կնքված համաձայնագրի հետ առնչություն չունեն։





























