Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելին Բեյրութի, նրա արվարձանների, Բեքաա հովտի և երկրի հարավային մասերի վրա շարունակական հարձակումների համար։
«Իսրայելը լիովին պատասխանատվություն է կրում Բեյրութի կենտրոնական թաղամասերի վրա հրթիռային հարձակման համար։ Այդ վտանգավոր սրացումը միայն լարվածության և անկայունության աճի կհանգեցնի տարածաշրջանում, որն ամենաշատն է կարիք զգում լարվածության թուլացման»,- ասել է նախագահը հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իսրայելը սրում է իր ագրեսիան և անտեսում է բոլոր մարդկային արժեքները։ «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել՝ վերջ դնելու համար այս հանցավոր գործողություններին, որոնք սպառնում են համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։





























