Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել է, որ Բեյրութում քիչ է մնացել ընկնի Իսրայելի հերթական ռմբակոծությունների տակ, որը տեղի է ունեցել Բելգիայի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որտեղ կանգնած էին ինքը և իր պատվիրակությունը։ Նա միջադեպի մասին գրել է X-ում։
«Ես հազիվ էի հասցրել ողջունել Լիբանանի նախագահի առաջարկը՝ Իսրայելի հետ հրադադարի բանակցություններ սկսելու մասին, երբ առանց որևէ նախազգուշացման Իսրայելը ձեռնարկեց հակամարտության սկզբից ի վեր ամենահզոր հարվածներից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Ես և իմ պատվիրակությունը դեսպանատանն էինք ՝ հրթիռային հարվածների վայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա»,- նշել է Պրևոն։
Նա չի մեկնաբանել Իսրայելի գործողությունները։ Պրևոն այսօր ժամանել է Լիբանան, իր բնորոշմամբ՝ «խաղաղության գործընթացին աջակցելու համար»։





























