Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլին Լևիթը վիրավորական է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարոյականության վերաբերյալ հարցը՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքներից հետո։
Մամուլի ասուլիսի ժամանակ Լևիթին հարցրել են, թե ինչպես կարող է նախագահը խոսել ԱՄՆ բարոյական գերազանցության մասին՝ միաժամանակ հայտարարելով մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու իր մտադրության մասին։
«Նախագահը բացարձակ բարոյական գերազանցություն ունի Իրանի կառավարության նկատմամբ, և նույնիսկ հակառակը ենթադրելը ուղղակի վիրավորական է», - պատասխանել է նա։
Պատասխանելուց հետո լրագրողը փորձել է տալ հաջորդ հարցը, սակայն նրան թույլ չեն տվել ասել ավելին, քան «ամենայն հարգանքով» և անցել հաջորդ լրատվամիջոցի թղթակցի հարցին։





























