ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին շատ բան առաջարկել, եթե նա բաեխղճորեն բանակցություններ վարի Վաշինգտոնի հետ, ներառյալ՝ միջուկային մշակումների հարցում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Նախագահ [ԱՄՆ Դոնալդ Թրամփը] ասել է նաև, որ մենք չենք ցանկանում, որ Իրանը [ուրանը] հարստացնի միջուկային զենքի համար հարմար մակարդակներով։ Եվ մենք ուզում ենք, որ Իրանը հանձնի իր միջուկային վառելիքը։ Դրանք կլինեն մեր պահանջները բանակցություններում։ Բայց կրկին, կտեսնենք՝ ինչից են իրանցիները պատրաստ հրաժարվելու։ Եթե նրանք բարեխղճորեն ջանքեր գործադրեն մեզ տալու այն, ինչ մենք ձգտում ենք՝ բանակցելով հանուն ամերիկյան ժողովրդի անվտանգության, ապա մյուս կողմից [Թեհրանի համար] շատ բան կա»,- նշել է Վենսը։ Սակայն նա չի մանրամասնել՝ արդյոք ԱՄՆ-ը կարող է հրաժարվել իր պահանջից, ըստ որի Իրանը լիովին պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, նույնիսկ քաղաքացիական նպատակներով։





























