Հայաստանում մարտին շտաբային բանակցություններ կսկսվեն ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման համատեղ ուժերի (ԱԱՀՈՒ) ուսումնավարժանքներին նախապատրաստվելու համար: Այս մասին փետրվարի 21-ին տեղի ունեցած  Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիեւ-Քիշինեւ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով` շտաբային բանակցությունները կանցկացվեն փետրվարի 27-ին, իսկ ուսումնավարժանքները տեղի կունենան աշնանը Հայաստանի տարածքում: Հանդիպման ընթացքում կմշակվեն ուսումնավարժանքների մանրամասները:

«Հուսով եմ, որ ԱԱՀՈՒ-ի մասին համաձայնագիր ստորագրած բոլոր երկրները կմասնակցեն ուսումնավարժանքներին», - նշել է Նիկոլայ Բորդյուժան: