Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է «Լազիկա» անվանումով ռազմական մեքենայի ստեղծման մասին: Աֆղանստանում վրացի զինվորականների հետ հանդիպմանը պետության ղեկավարը տեղեկացրել է, որ նոր մեքենան փորձարկումներ կանցնի արդեն այս շաբաթ:

«Ստեղծվել է վրացական ռազմական տեխնիկայի նոր մոդել: Դուք գիտեք, որ ավելի վաղ մենք թողարկել ենք «Դիդգորի» զրահափոխադրիչները, արտադրում ենք ավտոմատներ եւ այլ տեխնիկա»,- ասել է Սահակաշվիլին:

«Դիդգորի» զրահափոխադրիչները, որոնք մշակվել են Վրաստանի պաշտպանության նախարարության «Դելտա» հետազոտական կենտրոնի կողմից, առաջին անգամ ցուցադրվել են 2011թ. մայիսի 26-ին: