ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւան կատարելիք այցի ընթացքում քննարկելու է ռազմավարական փաստաթղթեր:

Այդ մասին Նիկոլայ Բորդյուժան հայտնել է փետրվարի 21-ին կայացած Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երեւան-Կիեւ-Քիշնեւ հեռուստակամուրջի ընթացքում: Այցը կայանալու է մարտի կեսերին: նա նաեւ նշել է, թե ՀԱՊԿ երկրների նախագահների հանձնարարականով մշակվում են ռազմավարական փաստաթղթեր, որոնք նա մտադիր է քննարկել փորձագետների եւ քաղաքագետների հետ:

Խոսելով ռազմա-տեխնիկական համագործակցության մասին` Նիկոլայ Բորդյուժան հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում (2010թ. օգոստոս-խմբ.) հուշագիր էր ստորագրվել համագործակցության եւ ռազմական ձեռնարկությունների ստեղծման մասին: Փաստաթղթի շրջանակներում աշխատանք է ընթանում, մասնավորապես Երեւանում ռազմական տեխնիկայի սպասարկման սերվիս-կենտրոններ են բացվելու: