Եմենի ընտրատեղամասերում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է չորս մարդ: Նշենք, որ երկրում այսօր նախագահական ընտրություններ են ընթանում:

Ադենից ստացվող տեղեկատվության համաձայն, ոստիկանության եւ անջատողականների միջեւ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 10-ամյա մի տղա: Մեկ այլ դեպքում ոստիկան է սպանվել:

Էլ-Մուքալլա քաղաքում գնդակոծվել է ընտրատեղամասերից մեկը, զոհվել է մի զինծառայող: Պատասխան կրակով զինվորները վիրավորել են երկու հարձակվողների:

Արտահերթ ընտրությունների առաջին ժամերին արձանագրվել է տեղամասերի հրդեհման, քվեախցիկների, նաեւ քվեաթերթիկների ոչնչացման մի քանի փորձ:

Հարավային Եմենում կտրուկ ակտիվացած անջատողականները այսօր «անհնազանդության օր» են հայտարարել: Այդ շրջանների շատ բնակիչներ ընդհանրապես ձեռնպահ են մնացել ընտրություններին մասնակցելուց` անվտանգության անբավարար միջոցառումների պատճառով, ահղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: