Դարաա քաղաքում զինված գրոհայինները գնդակոծել են «Ալ-Մանսուր» եւ «Աբու-Բաքր» մզկիթները, որպեսզի վանդալիզմի մեջ մեղադրեն բանակին, հաղորդում է պետական «Սանա» գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, ահաբեկիչները քաղաքի կենտրոնում գնդակոծել են «Բինին Ալ-Բալյադ» դպրոցն ու պոլիկլինիկան:

Բոսրա քաղաքում սակրավորները վնասազերծել են 25 կգ քաշով պայթուցիկ սարք, որը տեղադրված էր կենտրոնական հրապարակում: Իդլեբ նահանգում հատուկ ծառայությունները բախման մեջ են մտել զինված խմբավորման հետ, որ հարձակվել էր ոստիկանական բաժանմունքի վրա Խան-Շեյխուն եւ Մաարատ Ան-Նուման քաղաքների միջեւ: Հրաձգության արդյունքում 5 ընդդիմադիր սպանվել է, եւս 15-ը ձերբակալվել են:

Հալեպում սպանվել է գործարար Մահմուդ Ռամադանը, իսկ Հոմս նահանգում իրավապահները ձերբակալել են շտապօգնության մեքենայով երթեւեկող գրոհայինների: