«Իսրայելը չարիք է և անեծք մարդկության գլխին։ Այն ժամանակ, երբ Իսլամաբադում խաղաղության բանակցություններ են ընթանում, Լիբանանում ցեղասպանություն է իրականացվում»,- Х սոցիալական ցանցում  գրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Իսրայելը սպանում է անմեղ քաղաքացիների, սկզբում Գազայում, ապա Իրանում, իսկ հիմա՝ Լիբանանում։ Արյունահեղությունը շարունակվում է։ Հուսով եմ և աղոթում եմ, որ պաղեստինյան հողի վրա այդ չարորակ պետությունը ստեղծած մարդիկ կազատվեն եվրոպացի հրեաներից և կայրվեն դժոխքի կրակներում»,- գրել է Ասիֆը։