Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ITV-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը, խոսելով Իրանի մասին, ասել էր, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա»։

«Ես նման արտահայտություններ չէի անի»,- ասել է Սթարմերը։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Միացյալ Թագավորությունն «ունի սեփական սկզբունքները, սեփական արժեքները, և մենք կառաջնորդվենք դրանցով մեր բոլոր գործողություններում»։

Նա նշել է, որ հիմնվել է հենց այդ սկզբունքների վրա՝ Իրանում պատերազմին չմասնակցելու և ԱՄՆ-ին բրիտանական ավիաբազաները միայն պաշտպանական նպատակներով օգտագործելու իր փաստարկներում։

Սթարմերը հավելել է, որ հրադադարը ձեռք է բերվել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին վերջնաժամկետ է տվել նեղուցը բացելու համար։