Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այսօր` փետրվարի 21-ին Թբիլիսիում անցկացրել է իր ընդդիմադիր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի շնորհանդեսը:
Դրա կազմում ընդգրկվել են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան», «Վրաստանի հանրապետական կուսակցություն», «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժողովրդական ֆորում» կուսակցությունները: Շնորհանդեսին կոալիցիան հայտարարել է աշնանը խորհրդարանական ընտրությունները հաղթելու մտադրության մասին:
Իվանիշվիլին եւ իր կողմնակիցները խոստացել են խորացնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ինտեգրումը, երկխոսության ուղիներ գտնել աբխազների եւ օսերի հետ, բանակցություններ իրականացնել Ռուսաստանի հետ եւ հասնել կոնկրետ արդյունքների միջազգային հանրության աջակցությամբ:




























