Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում լարվածությունը մնում է, ինչպես նաև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա ճնշումը։
NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արևելքում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկը
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը մահացել է Թեհրանի վրա ավիահարվածների հետևանքով ստացած վերքերից։
Թրամփը պահանջել է ՆԱՏՕ-ի հանձնառությունը Հորմուզի անվտանգությունն ապահովելու հարցում։
Էրդողանը կոչ է արել կանխել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի փլուզումը։
Սաուդյան Արաբիան հայտնել է հարձակումների պատճառով կարևոր էներգետիկ օբյեկտներին հասցված վնասի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին հրաժարվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար գանձելու ծրագրերից։





























