ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին հրաժարվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար գանձելու ծրագրերից։
«Կան ապացույցներ, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերների համար։ Իրանը չպետք է դա անի, և եթե նրանք արդեն դա անում են, ապա պետք է անմիջապես դադարեցնեն», - ուրբաթ օրը գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը մեկ այլ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Իրանի գործողությունները Հորմուզի նեղուցում անհամատեղելի են համաձայնագրերի հետ։
«Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեին՝ անազնիվ, թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով։ Սա անհամատեղելի է մեր համաձայնագրերի հետ», - գրել է Թրամփը։




























