Հոնդուրասի բանտում մահացած բանտարկյալների հարազատները գրոհով վերցրել են դիահերձարանը, պահանջելով իրենց հարազատների մարմինները: Նրանք ներխուժել են մայրաքաղաք Տեգուսիգալպեյի դիահերձարանի շենք եւ սկսել են բացել սառցարանների կոնտեյներները, որպեսզի գտնեն իրենց հարազատների մարմինները: Ոստիկանությունը նրանց դուրս է բերել արցունքաբեր գազի օգնությամբ:

Դրանից հետո հարազատները դիահերձարանի մոտ հերթապահություն են սահմանել, սպասելով, թե երբ իրենց կտան մարմինները:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, շուրջ 360 բանտարկյալներ այրվել են կրակի մեջ: Նրանց ինքնությունը շատ դժվար է պարզել, դրա համար անհրաժեշտ է ԴՆԹ թեստ անցկացնել:

Միաժամանակ, երկրի իշխանությունները խոստացել են, որ մարմինների ինքնության պարզումը կշարունակվի մինչեւ վերջ եւ զոհերից ոչ-ոք չի մնա առանց ճանաչման, գրում է Gazeta.ru-ն: