Մարդակեր Նիկոլայ Շադրինին, ով սպանել, մասնատել ապա կերել էր ծանոթին, ուղարկել են հարկադիր բուժման հոգեբուժական հիվանդանոց: Նման վճիռ է կայացրել Մոսկվայի Դորոմոգիլովսկի շրջանի դատարանը:
Դատարանը Շադրինին մեղավոր է ճանաչել սպանության եւ կողոպուտի մեջ: Բայց քրեական պատասխանատվությունից ազատել են, քանի որ նա անմեղսունակ է ճանաչվել, հիվանդ է «շիզոֆրենիայով»:
Մարդակերին ձերբակալել էին, երբ ոստիկանները հենց ընթրիքի ժամին ներխուժել էին նրա տուն: Մինչ այդ Մոսկվայի տարբեր վայրերում մարդու մարմնի մասեր էին գտել, իսկ արդեն խուզարկության ժամանակ պարզվել էր, որ ուտելիքը պատրաստված է Մոսկվայի բնակիչ Իլյա Եգորովի մսից:
Շադրինը չէր ժխտել եւ նշել էր, որ կերել է Եգորովին: Նա միայն ասել էր, թե Եգորովը մահացել է այլ պատճառով:
Դատարանը վճռել է, որ Շադրինը վտանգավոր է հասարակության համար եւ հիվանդանոցում կմնա մինչեւ բուժման ավարտը:




























