Երեկվա համեմատաբար կտրուկ աճից հետո «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր` փետրվարի 21-ին կայունացավ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 389.50 դրամ, որն ընդամենը 0.01 կետով է գերազանցում երեկվա ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 950 հազ. դոլար: Գործարքների նման ցածր մակարդակը պայմանավորված է դոլարի առաջարկի բացակայությամբ:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների փոփոխություն չի նկատվում: Դոլարը, ինչպես եւ երեկ, փոխանակման կետերի կողմից գնվում է 388-388.5 դրամով, վաճառվում է 390-391 դրամով:




























