47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարի կամքով համագործակցել է ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերում, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Սակայն, երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը շատ մոտ էր, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման հետ։ Ոչ մի դաս չի քաղվել։ Բարի կամքը բարի կամք է ծնում։ Թշնամությունը թշնամանք է ծնում», - նշել է նա։





























