Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 316 միլիոն 360 հազար իեն (շուրջ 2 միլիոն դոլար) է տրամադրել Ճապոնիայի կորեական համայնքին («Չհոնրյոն»)։ Նվիրատվությունը կատարվել է պետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 114-ամյակի առթիվ։ Այս մասին ապրիլի 14-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Այս գումարը կծախսվի կրթական ծրագրերի և կրթաթոշակների վճարման համար։ Հյուսիսային Կորեայի պատմության ընթացքում երկրի երեք առաջնորդները՝ Կիմ Իր Սենը, Կիմ Չեն Իրը և Կիմ Չեն Ընը, ընդհանուր առմամբ 172 անգամ օգնություն են ցուցաբերել համայնքին՝ փոխանցելով շուրջ 313 միլիոն դոլար։
«Մեծ առաջնորդ ընկեր Կիմ Իր Սենը, մեծ ղեկավար ընկեր Կիմ Չեն Իրը և հարգարժան ընկեր Կիմ Չեն Ընը մինչ օրս 172 անգամ աջակցություն են ցուցաբերել Ճապոնիայի կորեացի երեխաների կրթական ֆոնդին։ Կրթաթոշակների և ուսումնական կարիքների համար փոխանցված ընդհանուր գումարը կազմում է 50 միլիարդ 304 միլիոն 950 հազար 390 իեն (313 միլիոն դոլար)»,- նշված է հաղորդագրության մեջ։



























