Երեւան-Գյումրի ճանապարհի 117 կմ-ին, փետրվարի 22-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ճամփեզրյա դաշտը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: