Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 15-ին բոյկոտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Վարչապետն այս պահին հանդես է գալիս խորհրդարանի ամբիոնից՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։




























