Մասիս քաղաքում, փետրվարի 21-ին, ժամը 17.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























