Ներկայիս Հայաստանը 2018 թվականի համեմատ լիովին այլ պետություն է։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ», - վստահեցրել է Փաշինյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել ժողովրդագրական ցուցանիշների դրական միտումներին՝ մասնավորապես առանձնացնելով կյանքի միջին տևողության աճը։ «Մի բան էլ ասեմ, երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78,6 տարի է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է և ինչքան հասկանում եմ՝ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակների հետ համեմատ»,- նշել է գործադիրի ղեկավարը։