Երեւանում, փետրվարի 21-ին, ժամը 15.00-ին, «Դեու-Մատիզ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տերյան փողոցի թիվ 62/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: