Ապրիլի 16-ի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Այդ թվում․
«Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Շրջակա միջավայրի պարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Ինտերնետով հանրային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ,
«Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետական ծառայողների վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ։
Բացի այդ, խորհրդարանականները առաջին ընթերցմամբ հաստատեցին մի շարք այլ օրինագծեր։ Դրանց թվում են՝
Հարկային օրենսգրքում և դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Ներդրումների մասին» օրինագիծ,
Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ։
Խորհրդարանականները նաև վավերացրին «Ֆինանսական հաշիվների տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի փոփոխությունները։





























