Ուկրաինայի առողջապահության նախարարությունը «կեղծում» է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` օտարերկրյա բժիշկների դրած ախըորոշումը: Այդ մասին հայտարարել է դատապարտյալի դուստրը BBC-ին տված հարցազրույցում:
Նա հայտնել է, թե օտարերկրացի բժիշկները նախնական ախտորոշում են տվել, եւ այժմ պատրաստում են վերջնական ախտորոշումն ու հանձնարարականները, իսկ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, այդ ընթացքում շարունակում է կեղծել փաստաթուղթը:
Եվգենյա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել արեւմտյան երկրների ղեկավարներին եւ գործիչներին` մորը անկախ բժշկական հետազոտության ենթարկելուն աջակցելու համար:
Նա նաեւ նշել է, թե մորը «տանջում են 24-ժամանոց լույսով եւ տեսախցիկներով»: «Նրան հետապնդում են, քանի որ Վիկտոր Յանուկովիչի գլխավոր ընդդիմախոսն է»,- ամփոփել է Եվգենիան:
Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոն պատիժ է կրում Խարկովի քրեակատարողական հաստատությունում:




























