Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն, այսօր` փետրվարի 22-ին, հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման տարբեր ասպեկտներ, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր: